ESem.am-ն իր ընթերցողներին հայտնել էր, որ մինչև հունվարի վերջ լույս աշխարհ կգա սերիալային դերասանուհի Աննա Մովսեսյանի առաջնեկը: Ժամեր առաջ «Քույրը» հեռուստասերիալից հայտնի դարձած դերասանուհին մայր է դարձել: Աննան հիվանդանոցից զրուցեց ESem.am-ի հետ և տրամադրեց դստեր առաջին լուսանկարները:)

 

 

Իսպանիայում լույս աշխարհ եկած փոքրիկին ծնողներն անվանակոչել են Սոֆիա: ESem.am-ի հետ զրույցում նորաթուխ մայրիկն ասաց, որ դուստրը ծնվել է 47 սմ հասակով և 3300 գրամ քաշով:

 

«Շատ-շատ էի սպասում նրան, դեռ չեմ հավատում, որ իմն է: Շատ ուրախ ենք»,- ասաց Աննան: Նա նշեց, որ առաջին անգամ դստերը գրկելիս շատ է վախեցել: «Ախր շատ պուճուր է, չեմ կարողանում երկար գրկել, չնայած՝ շատ եմ ուզում»,- նշեց մայրիկը:

 

 

Դերասանուհու խոսքով՝ նորածին աղջկան և՛ իրեն է նմանեցնում, և՛ ամուսնուն. «Հետագայում ավելի պարզ կլինի, թե ում է ավելի շատ նման»:

 

Նշենք, որ Աննան և ամուսինը՝ Վրեժը, շատ էին ցանկանում աղջիկ երեխա ունենալ և շատ ոգևորված էին, երբ իմացել էին, որ  դուստր են ունենալու:

 

ESem.am-ը շնորհավորում է զույգին, իսկ փոքրիկ Սոֆիային մաղթում անհոգ մանկություն:)

 


Ուրախալի լուրը՝ Ամալյա Հովհաննիսյանի