Հոգեբաններն ասում են, որ ըստ համային նախընտրության, կարելի է որոշել մարդու բնավորությունը: Մսակերները ակտիվ են, երբեմն նաև ագրեսիվ, յոգուրտի սիրահարներն ավելի բարյացակամ են և էներգիայով լի: Ձկան սիրահարները հավասարակշռված են և հանգիստ, բաւսակերներն ավելի լուրջ են, լռակյաց, քաղցրակերները ուրախ մարդիկ են, որոնց շատ հեշտ է խոցել: Սակայն սա ամենը չէ: Պարզվում է, որ ճիշտ սննդակարգը կօգնի փոխել տրամադրությունը:
Իրավիճակ 1-ին. Վատ տրամադրություն
Պատահական չէ, որ մենք միշ վատ տրամադրություն փորձում ենք շրջանցել քաղցրեղենով: Ածխաջրերը ստիպում են օրգանիզմին արտադրել սերոտոնին' երջանկության հորմոն:
Ցավոք, մեր կազմվածքը լրջորեն տուժում է այս սննդակարգից, դրա համար փորձեք ընտրել «թույլ» ածխաջրեր' նպարեղեն: Բայց հաճախ մեր օրգանիզմի վրա լավ ազդեցություն է թողնում այն մթերքը, որը մեզ համար սիրելի է: Դա կարող է մեկի համար շոկոլադ լինել, մյուսի համար՝ յոգուրտ: Չմոռանաք նաև ֆենիլէթիլամինի մասին, որը երկարաձգում է հաճույքի հորմոնի ազդեցությունը, և չի թողնում, որ այն շուտ քայքայվի: Այն ոչ միայն բարձրացնում է տրամադրությունը, այլև տրամադրում է ռոմատիկ արարքների և բարձրացնում սիրահարվածության զգացումը: Թարմ լոլիկները և թռչնի միսն ունեն անհրաժեշտ քանակությամբ ֆենիլէթիլամին:
Իրավիճակ 2-րդ. Սթրես
Մի շտապեք հաբեր կուլ տալ: Հիանալի բնական անտիդեպրեսանտ է օմեգա-3 չհագեցած ճարպաթթուն: Իսկ մթերքները, որոնց բաղադրության մեջ այն կա, օգնում են պայքարել սթրեսի դեմ: Դրանք են ավոկադոն, արևածաղիկը, սաղմոնը: Հիանալի հակադեպրեսանտ է նաև վիտամին C-ն: Մասուրը, հաղարջը, բուլղարական պղպեղը, ազնվամորին, ցիտրուսային հյութերը լավագույնս կօգնեն ձեզ ազատվել սթրեսից:
Իրավիճակ 3-րդ. Աշխատանքը շատ է, իսկ ցանկություն դրանք կատարելու չկա
Որպեսզի էներգիա հավաքեք, թարմանաք և աշխուժանաք, ուշադրություն դարձրեք լոբու և լոբազգիների վրա: Եթե բուսակեր չեք, սննդի մեջ ավելացրեք նաև կարմիր միս: Սպիտակուցների «բեռնաթափումը» կօգնի պայքարել հոգնածության դեմ և երկար ժամանակ լավատեսություն կհաղորդի ձեզ:
Կանաչ լույս
Բժիշկները պարզել են, որ անգամ մթերքի գույնը մեծ ազդեցություն է թողնում տրամադրության վրա: Օրինակ, կանաչ գույնի մթերքները ' կանաչի, կաղամբ, վարունգ, հազար, հանգստացնում են, դրական լիցքեր են տալիս: Կարմիր գույնի մթերքները ' լոլիկ, բազուկ, աշխուժացնում են, թարմացնում: Սպիտակ մթերքները' մակարոն, բրինձ, բարձրացնում են տրամադրությունը, բայց այս մթերքների հետ պետք է չափազանց զգույշ վարվել, հակառակ դեպքում ձեր վատ տրամադրությունը կվերականգնվի, երբ զգաք առաջացած ավելորդ կիլոգրամները: