Ինչպես ներկայացնում է բրիտանական The Telegraph-ը, կանայք տարվա ընթացքում ստում են միջինը 500 անգամ: Ամենից հաճախ հնչող սուտը քաշը թաքցնելուն է վերաբերում: Կանանց հնչեցրած «ամենամեծ» սուտ արտահայտություններն են' «Ես շատ փոքր կտոր կերա», «Ես գրեթե բան չեմ ուտում, բայց չգիտեմ, թե ինչու գիրանում եմ…»:
Ընդ որում, այս արտահայտությունները կանայք անում են շաբաթական ամենաքիչը 7 անգամ: Հետազոտությունների արդյունքները ցույց են տալիս, որ գեղեցիկ սեռի ներկայացուցիչները ստում են հիմնականում ուտելիքի և հաճելի զգացողությունների հետ կապված հարցերում ու իրենց «հեքիաթները» պատմում առաջին հերթին իրենց ամուսիններին կամ ընկերուհիներին: