Նույնիսկ եթե կրթված եւ բարձր ինտելեկտի տեր անձնավորություն եք ձեր սիրելին կարող է խուսափել ձեզանից, եթե դուք մշտապես կատարեք հետեւյալ գործողությունները եւ անուշադրության մատնեք նրան։
Եթե չեք նայում նրան. տեսողական կապը մերձեցման եւ հարաբերությունների ամրապնդման մի միջոց է, ուստի դրանից խուսափելը մեծ սխալ է։ Երբ ձեր ընտրյալին չեք նայում, սա նշանակում է, որ դուք հետաքրքրված չեք նրանով ու նա ցանկալի չէ, ինչը անչափ տհաճ է ցանկացած կնոջ համար;
Դուք միշտ փորձում եք լուծել նրա խնդիրները. երբ կինը պատմում է իր խնդիրների մասին, նա ձեզանից ոչ թե խորհուրդ կամ լուծում է ակնկալում, այլ կարեկցանք։ Ուստի, պետք չէ նրա փոխարեն լուծել իր բոլոր խնդիրները եւ ցույց տալ, որ դուք կասկածում եք կնոջ ունակությունների եւ հնարավորությունների վրա։
Շփվում եք միայն հաղորդագրություններով. Հաղորդագրություններ ուղարկելը շփան հիանալի մեթոդ է, որով կարելի է հանդիպման հրավիրել կամ սեր խոստովանել գեղեցիկ սեռի ներկայացուցչին։ Բայց եթե ձեր հաղորդագրությունը 120 նիշից ավելի է, ուրեմն պետք է վերցնել հեռախոսն ու զանգել նրան։
Դուք հարցեր չեք տալիս. լռությունը հուշում է այն մասին, որ դուք հետաքրքրված չեք ձեր ընտրյալի խոսքով կամ պատմությամբ։ Իսկ երբ դուք միասին թատրոն, ֆիլմ դիտելու եք գնում եւ դուք մշտապես ասում եք՝ «որտեղ կկամենաս», սա կինը հասկանում է, որ դուք չեք ցանկանում հոգ տանել իր մասին։ Երբեմն պետք է նշել ձեր նախընտրությունների մասին, որպեսզի նա տեսնի ձեր մասնակցությունը։
Վիճաբանության ժամանակ լռում եք. Եթե կարծում եք, որ լռելով կարող եք հարթել ամեն ինչ, սխալվում եք։ Ըստ հոգեբանների՝ ձեր լռությունը վկայում է այն մասին, որ դուք մտադիր չեք մասնակցել այդ վեճին, քանի որ նրա փաստարկները ձեզ համար հիմարություն են։
Դուք խուսափում եք նրա ընկերներից. պետք չէ սիրել կնոջ ընկերուհիներին, հարկավոր է պարզապես հարգել նրանց։ Կանայք ցանկանում են, որ տղամարդիկ ընդունեն իրենց ընկերներին։
Աղբյուրը՝ Creu