Disney ընկերությունը հայտարարել է «Մոխրոտը» ֆիլմի նկարահանումների մեկնարկի մասին, որը պետք է թողարկվի 2015թ. մարտին։
Դերասաններ Լիլի Ջեյմսը, Ռիչարդ Մեդենը, Քեյթ Բլանշետը և Հելենա Բոնեմ Քարթերը ժամանել են Լոնդոն՝ նկարահանման առաջին օրերի համար, հայտնում է pravda.ru-ն՝ վկայակոչելով ընկերության պաշտոնական մամուլի հաղորդագրությունը։
Նկարահանման գործընթացը ղեկավարում է հայտնի բրիտանացի ռեժիսոր և դերասան Քենեթ Բրանան։ Լիլի Ջեյմսը կկատարի Մոխրոտի դերը, Ռիչարդ Մեդենը՝ արքայազնի, Քեյթ Բլանշետը՝ հերոսուհու խորթ մոր, իսկ Հելենա Բոնեմ Քարթերը՝ նրա փերի կնքամոր դերը։