Ռեժիսոր Ջեյ Ջեյ Աբրամսը (Ջեֆրի Ջեյկոբ Աբրամս) սկսել Է նկարահանել «Աստղային պատերազմներ» կինոԷպոպեայի յոթերորդ մասը: Այդ մասին հաղորդել Է Sky News հեռուստաալիքը՝ վկայակոչելով Disney Studios-ի ներկայացուցիչ Ալան Հոռնին:

 

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել Էին, որ նկարահանումները կսկսվեն մայիսին:

 

Հոռնի խոսքով՝ չնայած այն բանին, որ դերասանների վերջնական կազմը դեռևս հաստատված չԷ, իրենք ձեռնամուխ են եղել նկարահանումներին: «Մենք պարզապես դեռ չենք վերջացրել դրա հետ կապված գործերը»,-ասել Է Հոռնը: Նա նաև հայտնել Է, որ ֆիլմը դեռեւս սցենարի հետ կապված խնդիրներ ունի, թեև ինքը «գոհ Է դրա վերջնական տարբերակից», որի վրա աշխատել են Լոուրենս Քեզդանը և Ջեյ Ջեյ Աբրամսը:

 

Ինչպես նշել Է Հոռնը, յոթերորդ մասի ռելիզը, որն առայժմ անվանում չունի, պլանավորված Է 2015 թվականի վերջին: Նա պատմել Է, որ նոր ֆիլմի իրադարձությունները կծավալվեն «Ջեդայի վերադարձը» անվանումով վեցերորդ մասի դեպքերից 30 տարի անց, որը նկարահանվել Է 1983 թվականին:

 

Ինչպես գրում Է Guardian թերթը, ժապավենը կնկարահանվի Լոնդոնի Pinewood ստուդիայում, իսկ պոստպրոդաքշնը տեղի կունենա Կալիֆոռնիայում ռեժիսոր Ջեյ Ջեյ Աբրամսի ստուդիայում: