Թոմ Քրուզը կարող Է ոչ մեծ դեր խաղալ «Աստղային պատերազմներ» ֆիլմում: Այդ մասին, հաղորդել Է Լոնդոնի SUN թերթը:

 

Թոմ Քրուզն անցած շաբաթ օրը Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի ռեստորաններից մեկում հանդիպել է ռեժիսոր Ջեյ Ջեյ Աբրամսոնի հետ, որն աշխատում է «Աստղային պատերազմներ. Էպիզոդ 7-րդ» ֆիլմի վրա,-նշում Է հրատարակությունը:- Խոսքն Էպիզոդիկ դերի մասին է»:

 

Ներկայում Քրուզն զբաղված Է «Առաքելությունն անիրագործելի Է 5» ֆիլմում, որն «Աստղային պատերազմներ. Էպիզոդ 7-րդ» ֆիլմի հետ միաժամանակ աշխարհի Էկրաններին պետք Է դուրս գա 2015 թվականի դեկտեմբերի երկրորդ կեսին:

 

«Քրուզը նկարահանվել Է Աբրամսի «Առաքելությունն անիրագործելի Է 3» ֆիլմում, և նրանց միջև լավ հարաբերություններ են հաստատվել: Ռեժիսորը, երբ իրադրությունը թույլ Է տալիս, հնարավորությունը բաց չի թողնում տեսնվելու Քրուզի հետ»,-նկատում Է հրատարակությունը:

 

Թերթը տեղեկացնում Է, որ «Աստղային պատերազմներ»-ի նկարահանող խումբը դերասան Թոմ Ֆորդի ստացած վնասվածքի պատճառով փոփոխություններ Է մտցնում աշխատանքային գրաֆիկում:

 

Անցած շաբաթ Ֆորդը Լոնդոնում ենթարկվել Է 4-ժամյա վիրահատության: Դերասանն հարկադրված կլինի առաջիկա չորս ամիսներին տեղաշարժվել հենակների օգնությամբ և չի կարողանա լիարժեք մասնակցել նկարահանումներին: Ըստ թերթի տվյալների, առաջիկա օրերին Ֆորդը հետագա բուժման նպատակով կուղեւորվի Միացյալ Նահանգներ: