Asekose.am-ը գրում է.
Նախկինում դերասանուհի Կայա Խուրշուդյանն, ով այսօր որպես արևելյան պարուհի է ներկայանում ակումբներում ու ռեստորաններում, Asekose.am-ի հետ զրույցում պատմեց իր անձնական կյանքի, ստեղծագործական առաջարկների մասին:
«Ես շարունակում եմ զբաղվել այն արվեստով, որն ինձ հոգեհարազատ է: Պարում եմ արաբական ակումբներից մեկում և ռեստորանում, որպես արևելյան պարուհի: Սա նշում եմ բոլոր այն մարդկանց, ովքեր իմ արվեստին ծանոթ չեն, նույնիսկ չեն էլ տեսել, բայց ինձ ներկայացնում են որպես սթրիփ պարուհի, պետք է նշեմ, որ ամենևին այդպես չէ, և դրանք միմյանից շատ տարբեր բաներ են: Շատ ժամանակ այն մարդիկ, ովքեր երկրպագել են ինձ որպես դերասանուհի, գալիս են տվյալ ակումբ, որպեսզի տեսնեն ինձ և վայելեն իմ պարը: Տղամարդկանց կողմից միշտ գոհունակության եմ արժանանում, միշտ ժպիտով են ինձ դիմավորում ու ճանապարհում, ինչը չեմ կարող ասել կանանց մասին: Կանայք հիմնականում խանդի տեսարաններ են ստեղծում, ինչը կարծում եմ, որ նորմալ չէ»:
Այն հարցին` արդյո՞ք որպես դերասանուհի առաջարկներ կան, Կայան վրդովված պատասխանեց, որ կան առաջարկներ, բայց էրոտիկ սերիալում.
«Որոշ ժամանակ առաջ ինձ զանգահարեցին` էրոտիկ սերիալում նկարահանվելու առաջարկով: Ասացին, որ դա եթեր է հեռարձակվելու կեսգիշերն անց, ու որտեղ պետք է երևա բաց կուրծք ու բաց «ամեն ինչ»: Դա ինձ շատ նեղացրեց, քանի որ նման բան չէի սպասում, ու չհասկացա, թե ինչու լավ և հետաքրքիր դերերը մի կողմ թողած նմանատիպ առաջարկով հանդես եկան: Ես մերժեցի նրանց առաջարկն ու ասացի, որ եթե որպես արևելյան պարուհի եմ հանդես գալիս, դա դեռ չի նշանակում, որ ես կարող եմ և ինձ թույլ տալ նման կերպարներում հանդես գալ»:
Կայան մեզ հետ զրույցում նշեց նաև, որ դեռ անհամբեր սպասում է ամուսնուն, սակայն շատ երջանիկ է: Նա նաև խորհուրդ տվեց բոլոր սիրահարներին, որ արժևորեն սերը, որն ամենակարևոր բանն է աշխարհում.
«Սիրեք այնպես, ինչպես ես եմ սիրում ամուսնուս»,- Asekose.am-ի հետ զրույցում իր խոսքը եզրափակեց դերասանուհի Կայա Խուրշուդյանը: