Disney կինոընկերությունը հայտարարել Է «Գեղեցկուհին եւ հրդեշը» դասական հեքիաթի մոտիվներով նկարահանված խաղարկային ֆիլմի թողարկման ամսաթիվը: Պրեմիերան նշանակված Է 2017 թվականի մարտի 17-ին, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Hollywood Reporter-ին: Կինոնկարի գլխավոր դերում կխաղա Էմմա Ուոթսոնը («Հարի Փոթեր»): Դեն Սթիվենսը, որը հայտնի Է «Դաունթոնի աբբայությունը» սերիալից, խաղալու Է Հրեշի դերը: Որսորդ Հասթոնի կերպարը Էկրանի վրա կմարմնավորի Լուք Էվանսը («Հոբբիթ» եռերգություն):

 

Ֆիլմի ռեժիսոր Է նշանակված Բիլ Քոնդոնը («Աստվածները եւ հրեշները», «Մթնշաղ: Սագա: Արեւածագ», «Հինգերորդ իշխանություն»), իսկ սցենարը կգրի Սթիվեն Չբոսքին, որն Ուոթսոնի հետ աշխատել Է «Լավ Է սուսիկ-փուսիկ լինելը» կինոնկարում:

 

«Գեղեցկուհին եւ հրդեշը» հեքիաթի վերանկարահանման մասին Disney կինոընկերությունը հայտարարել Էր 2013 թվականին: Ի տարբերություն դիսնեյյան նախորդ տարբերակի՝ 1991 թվականի մուլտֆիլմի, նոր ժապավենը live-action ձեւաչափով նկարահանվելու Է դերասանների մասնակցությամբ, այնպես, ինչպես «Մոխրոտ»-ի նորացված տարբերակը, որը Ռուսաստանի Էկրաններ Է բարձրացել 2015 թվականի մարտի 6-ին:

 

Եվրոպական դասական հեքիաթի մոտիվներով նկարահանված «Գեղեցկուհին եւ հրդեշը» մուլտֆիլմը դարձավ առաջին անիմացիոն ժապավենը, որը 1992 թվականին «Օսկար»-ի ներկայացվեց «Լավագույն ֆիլմ» անվանակարգում: Ի վերջո կինոնկարը զիջեց «Գառների լռությանը», բայց այն Ամերիկյան կինոակադեմիայի պարգեւներ ստացավ սաունդթրեքի եւ երգի համար: