Ջասթին Լինը լքել է «Ֆորսաժ 10» ֆիլմի ռեժիսորի պաշտոնը ֆիլմի արտադրությունը սկսելուց ընդամենը մի քանի օր անց, հայտնում է Deadline-ը։
«Ես բարդ որոշում եմ կայացրել հեռանալ ռեժիսորի պաշտոնից՝ շարունակելով մնալ նախագծի պրոդյուսերը։ Ես միշտ շնորհակալ կլինեմ զարմանալի դերասանական կազմին, նկարահարող խմբին եւ ստուդիային իրենց աջակցության համար»,- հայտնել է կինեմատոգրաֆիստը։ Լինի խոսքով՝ ինքը որոշել է պաշտոնը թողնել ստեղծագործական տարաձայնությունների պատճառով։
Ֆիլմաշարի տասներորդ մասի արտադրությունը նոր է սկսվել, եւ նախագծի հեղինակները փոքրիկ դադար կվերցնեն՝ Լինին փոխարինող գտնելու համար։
Ժապավենը պետք է վարձույթում հայտնվի 2023թ․-ի մայիսին, եւ առայժմ չի ծրագրվում փոխել թողարկման օրը։