«Ամեն խնդիր ունի մեկ ճիշտ լուծում: Ինչ սարսափելի է, եթե այն չես գտնում»:
Այսպես մտածելը անխելամիտ է, քանի որ խնդիրների մեծ մասն ունեն բազմաթիվ լուծումներ, և հազվադեպ է գոյություն ունենում ինչ-որ մեկ բացառիկ, ճիշտ լուծում: Հնարավոր լուծումներից ամեն մեկն ունի իր առավելություններն ու թերությունները: Մեզ մնում է միայն ընտրել տարբերակներից մեկը և փորձել այն կյանքի կոչել: Եթե ընտրված ելքը չի գործում, ապա պետք է կիրառել ուրիշը: Իսկ ձգտումը գտնել միակ հնարավոր ճիշտ լուծումը տանջում է հոգին ու հաճախ բերում ավելի անշահութաբեր ու չգործող տարբերակի ընտրության: