«Որոշակի արարքներ սխալ են, և նրանք, ովքեր դա անում են, պետք է խստորեն պատժվեն»:
Շատ արարքներ, որոնք անում են ուրիշները, մենք չէինք սկսի անել և հակառակը' շատ բան որ մենք կուզեինք անել, ուրիշները չէին անի: Բայց չպետք է, դրանից ելնելով, համարել նրանց վատ մարդիկ: Խուսափեք անգամ թեթև մեղադրանքից, այն ոչ մի լավ բանի չի հանգեցնի: Նրանց դատապարտելը քիչ օգուտ կբերի ու հաճախ կբերի վնաս:
Վերլուծելով ուրիշների արարքների պատճառները' արժի դիտարկել դրանք նրանց տեսանկյունից: Որոշակի պահվածքի իմաստը հասկանալու համար պետք է նայել այդ ամենին հենց նրանց դիրքից, ու այդ ժամանակ մեծիմասամբ իմաստը պարզ կդառնա ձեզ համար:
Եթե մարդն ինչ-որ վատ արարք է թույլ տվել, հնարավոր է' դա պատահած լինի նրա խելքից, անհեռատեսությունից կամ զգացմունքների գերիշխանությունից: Ուստի մենք պետք է համբերատար վերաբերվենք, փորձենք բացատրել ու լուսաբանել, օգնել' փոխել պահվածքը ճիշտ ուղղությամբ: Դրանից կշահեն բոլորը:
Այդպես պետք է վերաբերվել նաև մեր սեփական անձին: Եթե մեկին դուր չի գալիս այն, ինչ դուք անում եք, գուցեև ընդհանրապես պետք չէ հուզվել: Պարզապես պետք է ընդունել, որ շրջապատողների տեսակետից ձեր պահվածքը կարող է թվալ սխալ կամ անտեղի: Միթե արժե մեղադրել ձեզ դրա համար: Եվ միթե արժի դրա համար ընկճվել կամ հուսահատության գիրկն ընկնել: Ավելի խելամիտ է քննարկել տեսանկյունները, համադրել դրանք և տեսնել' կա արդյոք օգտակար մի բան դրանց մեջ: