Դուք էլ եք հավանաբար երբևէ մտածել, թե ինչպիսին պետք է լինի Ձեր զուգընկերը, թե ինչն եք հավանում Ձեր ընկերոջ մեջ կամ ինչ հատկանիշներ կցանկանայիք, որ նա ունենար: Օրինակ՝ նա պետք է մեղմ լինի, կարողանա գումար վաստակել, սիրել երեխաներին և այսպես շարունակ... Հարցումները, սակայն, ցույց են տալիս, որ բոլոր կանանց համար առաջին տեղում տղամարդու ազնվությունն է:
Կանայք ամենից շատ կարիք ունեն հուսալի և ազնիվ զուգընկերոջ:
Ամերիկայում անցկացված հարցումներին մասնակցած կանանց 67%-ը տղամարդկանց լավագույն հատկանիշների սանդղակում առաջին տեղը տալիս են ազնվությանը: Երկրորդ և երրորդ հորիզոնականներում են սերը երեխաների հանդեպ և բիզնես կառավարելու հմտությունները: 2%-ը խոստովանել է,որ նախապատվությունը տալիս է մետրոսեքսուալներին: