Այսօր նորաձևությունը հասել է խելագարության գագաթնակետին: Վերջերս աղջիկների շրջանում տարածվել է թևատակերը և ոտքերը չսափրելը:
Մարմնի մազերը բնական ու գեղեցիկ են, ասում են նրանք:
Հետաքրքիր է, թե ինչ են մտածում սրա մասին տղամարդիկ:
Բժիշկ-օնկոլոգ, 45 տարեկան
Որպես բժիշկ՝ ես հասկանում եմ, որ մարմնի մազերը բնական են: Եթե ինձ մոտ չսափրված կին է գալիս, զզվելի բան չեմ մտածում: Իսկ եթե սեփական կնոջ մասին եմ մտածում, ապա ինձ դուր է գալիս նրա փափուկ մարմինը:
Անհատ ձեռներեց, 47 տարեկան
Դե, թևատակերի մազերը մաքրել պետք է: Դեռ չեմ հանդիպել կնոջ, ով չի սափրում ոտքերը: Իսկ բիկինիի հատվածը պետք է մաքուր լինի:Ատամնաբույժ, 43 տարեկան
Նայած, թե որտեղ են մազերը: Այնտեղ ինձ նույնիսկ դուր են գալիս: Իսկ թևատակերն ու ոտքերը, հատկապես՝ վերին շրթունքը պետք է մաքուր լինեն:
Մեքենաների մասնագետ, 31 տարեկան
Ոչ, այսպիսի նորաձևությունն ինձ համար չէ: Պետք է մաքուր լինի ցանկացած հատված:
Բիզնեսմեն, 39 տարեկան
Սա ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ: Կինը կին պետք է մնա և չվերածվի կապիկի: Ինձ դուր են գալիս սափրած ոտքերը: