Ավստրալացի լուսանկարիչ Մարկ Ջին ճանաչվել է 2013թ. Աստղագիտության լուսանկարչական մրցույթի հաղթողը, քանի որ նրա ներկայացրած լուսանկարը լավագույնն է ճանաչվել մոտ 1.000 պրոֆեսիոնալ ու սիրողական մակարդակի լուսանկարիչների ներկայացրած աշխատանքների թվում։

Բրիտանական The Telegraph պարբերականը նշում է, որ ավստրալացին որպես մրցանակ ստացել է 1500 ֆունտ ստեռլինգ։

Հաղթող լուսանկարը կոչվում է «Երկիր և տիեզերք», որն արվել է Հարավային կիսագնդում՝ ներկայացնելով մեր մոլորակից 26 հազար լուսային տարի հեռավորության վրա գտնվող Ծիր կաթինի կենտրոնական հատվածը։

 

Ստորև ներկայացնում ենք մրցույթի մյուս աշխատանքները, որոնք ևս լավագույնների շարքում են հայտնվել.