Ամերիկացի գիտնականները օրիգինալ մարտկոց են ստեղծել, որն ընդունակ է էլեկտրաէներգիա արտադրել՝ բակտերիաների խմբից գոյացած «օքսիդի» և սովորական կեղտաջրերի տեսքով հանդես եկող «վառելանյութի» օգնությամբ: Այս հետազոտության մասին հոդվածը գիտնականները տպագրել են Proceedings of the National Academy of Sciences ամսագրում, տեղեկացնում է РИА Новости-ն:
«Մեր ստեղծած սարքավորման մեջ որպես երկրորդական էլեկտրոդ մենք կիրառել են արծաթի օքսիդը, որի վրա հիմնված է մարտկոցի աշխատանքը: Այս սարքավորումը դեռևս չի կարող կիրառվել լայն հատվածներում, քանի որ այն պատրաստված է թանկարժեք մետաղից», - հայտնել են հետազոտության հեղինակները և հավելել, որ փորձելու են արծաթի օքսիդից ավելի էժան փոխարինող գտնել:
Որպես էներգիայի աղբյուր գիտնականներն օգտագործել են սովորական կոյուղաջրերը: Նրանց խոսքով՝ իրենց հայտնագործությունը թույլ կտա վերարտադրել կոյուղաջրերում կուտակվող շուրջ 30 տոկոս էներգիան, ինչն ուղիղ համեմատական է արևային մարտկոցի ՕԳԳ-ի հետ: