Իտալացի և իսպանացի գիտնականների մի խումբ մշակել են շապիկ, որը կարող է լիցքավորել բջջային հեռախոսները: Հագուստը պատրաստվել է լոլիկի կեղևից՝ հայտնում է Մալագայի իսպանական համալսարանի մամուլի ծառայությունը:

Փորձագետները հորինել են «էլեկտրոնային տեքստիլ» նախատիպը՝ հիմնվելով էժան և անսովոր նյութերի՝ լոլիկի կեղևի վրա:

Այսօր էլեկտրոնային գաջեթների արտադրության մեջ հիմնականում օգտագործվում են մետաղներ: Սակայն, ըստ մշակողների, իրենց նախագիծը «մի քայլ առաջ գնաց», քանի որ նրանց հաջողվեց էլեկտրաէներգիա արտադրել՝ օգտագործելով թեթև, ավելի մատչելի և ավելի քիչ թունավոր նյութեր։

Գիտնականները մշակել են հատուկ բանաձև, որը թույլ է տալիս էկոլոգիական սպիրտը հեռացնել լոլիկի կաշվից` ածխածնի նանոմասնիկների ավելացմամբ: Երբ այս նյութը տաքանում է, էկոսպիրտը ներթափանցում է գործվածքի մեջ և կպչում է բամբակին: Արդյունքում, գործվածքը ստանում է նույն էլեկտրական հատկությունները, որոնք ձևավորվում են տելուրի, գերմանիումի կամ կապարի միջոցով:

 

Մասնագետները նշում են, որ անձը քայլելիս կամ վազելիս տաքանում է:

«Եթե մարդը հագնում է այդպիսի բնութագրերով վերնաշապիկ, նրա մարմնի և շրջակա ցածր ջերմաստիճանի միջև եղած տարբերությունը կարող է էլեկտրաէներգիա առաջացնել»,- ասում են գիտնականները։