ԱՄՆ-ում մշակել են դյուրակիր սարք՝ մազաթափության դեմ պայքարի համար, գրում է ACS Nano-ն: Դատելով հրապարակված նկարներից՝ այն փոքրիկ չիպ է, որը պետ է միշտ մարդն ունենա իր մոտ: Նշվում է, որ հարմարանքը մարտկոցների կարիք չունի. սնուցվում է այն էներգիայով, որը մարդը արտադրում է քայլելիս:
Սարքի ստեղծողների կարծիքով՝ այն խթանում է գլխամաշկը էլեկտրական ազդակներով: Դա ակտիվացնում է մազերի թուլացող արմատները, բարելավում դրանց արյան մատակարարումը: Գիտնականները կարծում են, որ այս ազդեցությունը շատ օգտակար կլինի ճաղատության վաղ փուլերում:
Սարքը փորձարկել են առնետների վրա, կողմնակի ազդեցություններ առայժմ չեն նկատվել։