Ամերիկացի գիտնականները թափանցիկ իմպլանտանտ են ստեղծել գանգի համար, հաղորդում է Газета.ru-ն՝ հղում կատարելով Nanomedicine: Nanotechnology, Biology and Medicine ամսագրին:
Իմպլանտը պատրաստված է կերամիկական նյութից, որն օգտագործվում է ատամի շապիկների պատրաստման համար, և այն թափանցիկ է դարձել մի շարք քիմիական վերամշակումներից հետո:
Գիտնականները գտնում են, որ նրանց հայտնագործությունը արդյունավետ միջոց կլինի գանգուղեղային ծանր վնասվածքների և գլխուղեղի քաղցկեղի բուժման ժամանակ: