Սպիտակուցային դիետան թույլ է տալիս երկու շաբաթում երեքից ութ կիլոգրամ քաշ գցել: Այն հարմար է բոլորի համար, ով կարող է հեշտությամբ ետ կանգնել քաղցրեղենի և խմորեղենի օգտագործումից:
Դիետայի այս տեսակը նախատեսված է երկու շաբաթ տևողությամբ: Դիետայի հեղինակները հավաստիացնում են, որ բոլոր անհրաժեշտ պայմանների պահպանման դեպքում տեղի է ունենում նյութափոխանակության զգալի տարբերություն, որի արդյունքում օրգանիզմը սկսում է աշխատանքի նոր առողջ ցիկլ:
Կարևոր է քաղցրեղենի և խմորեղենի օգտագործումից զերծ մնալ ոչ միայն դիետայի պահպանման ընթացքում, այլ դրա ավարտից հետո:
Սպիտակուցային դիետայի անխոս առանձնահատկություններից մեկը կայանում է նրանում, ոչ դիետայի ընթացքում սպիտակուցների շնորհիվ հնարավոր է դառնում օրգանիզմը չզրկել նրա կառուցողական նյութերից:
Հենց այդ պատճառով սպիտակուցային դիետան, ի տարբերություն այլ մի քանի տեսակի դիետաների, չի բերում մկանային մասայի կորստի:
Տարբեր տեսակի սպիտակուցային դիետաներ կան, սակայն քանի որ նրանք աննշան են տարբերվում իրարից, ուստի միայն մեկ տեսակի տեղադրումն այստեղ բավական է:
Առաջին շաբաթ
1 - ին օր.
Նախաճաշ - սև սուրճ
Ճաշ - պինդ եփած ձու, եփած կաղամբով ու բուսական յուղով սալաթ, մեկ բաժակ տոմատի հյութ
Ընթրիք -ցանկացած քանակությամբ
2 - րդ օր
Նախաճաշ - սև սուրճ չորահացով
Ճաշ - Обед - տապակած կամ եփած ձուկ, թարմ կաղամբով ու բուսական յուղով սալաթ
Ընթրիք - 200 գրամ եփած տավարի միս, մեկ բաժակ կեֆիր
Երրորդ օր
Նախաճաշ - սև սուրճ չորահացով
Ճաշ - մեծ սմբուկ, տապակած բուսական յուղով, խնձոր
Ընթրիք - 2 պինդ եփած ձու, 200 գրամ եփած տավարի միս, թարմ կաղամբով ու բուսական յուղով սալաթ
4 - րդ օր
Նախաճաշ - սև սուրճ
Ճաշ - հում ձու, 3 մեծ եփած գազար բուսական յուղով, 15 գրամ պինդ պանիր Ընթրիք - մրգեր
5 - րդ օր
Նախաճաշ - կիտրոնի հյութով հում գազար
Ճաշ - եփած կամ տապակած ձուկ, մեկ բաժակ տոմատի հյութ
Ընթրիք - մրգեր
6 - րդ օր
Նախաճաշ - սև սուրճ
Ճաշ - կես եփած հավ, Обед - половина вареной курицы, թարմ կաղամբով ու բուսական յուղով կամ գազարով սալաթ
Ընթրիք- պինդ եփած ձու, մեկ ափսե հում քերած գազար բուսական յուղով
7 - րդ օր
Նախաճաշ - թեյ
Ճաշ - 200 գրամ եփած տավարի միս, միրգ
Ընթրիք - նախորդ օրերից յուրաքանչյուրի համար նախատեսված սննդակարգերից մեկը, բացի երրորդ օրվա ընթրիքից
Երկրորդ շաբաթ
Առաջին շաբաթի կրկնողությունը հակառակ հաջորդականությամբ Թեյ, կեֆիր, սուրճ, առանց շաքար, միսն առանց համեմունքների. Օրեկան խորհուրդ է տրվում խմել կես ամենաքիչը կես լիտր սովորական ոչ գազավորված ջուր.
Սպիտակուցային դիետայի պահպանման ժամանկ խստորեն պետք է հետևել բոլոր պահանջներին: Պետք է յուրաքանչյուր օրվա սննդակարգը ճշտորեն պահպանել, թույլ չի տրվում փոխարինել դրա մեջ մտնող մթերքները:
Ընթրել կարելի է քնից երեք ժամ առաջ և ոչ ավելի ուշ: Կարևոր է նաև սպիտակուցային դիետայից դուրս գալու պահը, չի կարելի դրանից անմիջապես հետո վերադառնալ հին սննդակարգին և կամ չարաշահել քաղցրեղենն ու խմորեղենը:
Եվ, վերջապես, ամենակարևորը: Սննդակարգում սպիտակուցների ավելցուկի ածխաջրերի պակասի արդյունքում որպես էներգիայի աղբյուր սկսում է օգտագործել ոչ միայն ճարպային պաշարները, այլ նաև հենց այդ սպիտակուցների ավեցուկները:
Պետք է նշել, որ սպիտակուցների էներգետիկ թթվայնացումը համակցվում է օրգանիզմի համար բավականին թունավոր միացությունների առաջացմամբ: Հենց այդ պատճառով, որպեսզի գեղեցկության ձգտումը չվերածվի մղձավանջի, չի կարելի այդ դիետայի վրա նստել ավելի, քան 2 շաբաթ:
Դիետան կարելի է կրկնել տարին երկու անգամ և ոչ ավելին:
Սպիտակուցային դիետան հակացուցված է երիկամների, մարսողական օրգանների, դիսբակտերիոզի, հաստ աղիքի բորբոքման նշաններ ունեցով մարդկանց: Այն հակացուցված է նաև տարեց մարդկանց, քանի որ սպիտակուցների մեծ քանակությամբ առկայությունը բարձրացնում է արյան մակարդելիությունը' իր հետ բերելով տրոմբեր: