Ամռան թեժ պահին կարելի է ազատվել ավելորդ կիլոգրամներից ամառային դիետայի միջոցով:
Այն ժամանակ, երբ մրգերը, հատապտուղներն ու բանջարեղենն ուրախացնում են մեզ իրենց առատությամբ, կարելի է նիհարել մեկ շաբաթվա ընթացքում: Ամառային դիետայով սնվելը շատ հեշտ է ու հաճելի, քանի որ կարելի է ուտել ցանկացած միրգ ու բանջարեղեն և միաժամանակ նիհարել:
Այս դիետան տևում է մեկ շաբաթ, որից հետո չի կարելի նորից անցնել ճարպային և տապակած սննդի:
Ամառային դիետան կօգնի ձեզ սնվել օգտակար ձևով:
Ամառային դիետայի պահանջն այն է, որ ողջ օրվա ընթացքում պետք է սնվել ձեր կողմից ընտրված մրգով կամ բանջարեղենով: Այսպես սնվելով՝ մեկ շաբաթում կարող եք նիհարել 4 կիլոգրամով: Սակայն, բացի մրգից ու բանջարեղենից, առանձին օրեր պետք է հատկացնել հատապտուղներին, կաթնեղենին և հյութերին: Այս ընթացքում պետք է զերծ մնալ համեմունքներից, աղից ու շաքարից: