Լեհ դիետոլոգների կողմից մշակված և Յան Կվասնեվսկու կողմից փորձարկված ճարպային դիետան օգնում է ոչ միայն զգալի նիհարել, այլ նաև բուժել այնպիսի հիվանդություններ, որոնք կապված են լյարդի , երիկամի , սրտանոթային համակարգի և նույնիսկ շաքարախտի հետ։
Ամենօրյա սննդակարգի օրինակելի տարբերակ.
Նախաճաշին' ձու խարխզիի հետ կամ առնվազն 3 ձվով ձվածեղ, կարագով կամ խոհարարական յուղով հացի մի փոքր կտոր, ցանկացած առանց շաքարի թեյ: Ճաշին' 130-170գ. ոչ շատ յուղոտ տապակած խոզի միս, մի քանի կտրատած, կարագով եփված կարտոֆիլ և թթու դրած վարունգ:
Ընթրիքին' մի քանի շոռակարկանդակ կարագով , 200 մլ ճարպային սերուցք և ոչ քաղցր մարմալադ բաժակի մեկ չորրորդի չափով:
Այնուամենայնիվ գոյություն չունի սնունդ ընդունելու խիստ կանոնակարգ կամ էլ ընդունման որոշակի չափ:
Սնվել պետք է միայն այն ժամանակ, երբ քաղց ես զգում: Ժամանակային սահմանափակումներ նույնպես չկան: Այս սննդակարգին պետք է միանգամից անցնել, աստիճանաբար անցումը կարող է վատ ազդեցություն ունենալ արդյունքի վրա, ինչպես նաև հարմարվելու ընթացքին :Միանգամից մարդը լցվում է էներգիայով և աշխուժությամբ, իսկ առողջությունը միանգամից բարելավվում է:
Ճարպային դիետա պահելուց մի քանի ամիս անց քաշը կարգավորվում է և դառնում կայուն, հատկապես եթե պարբերաբար հետևել դրան:
Յան Կվանեւսկին ավելի քան 30 տարի զբաղվում է սննդակարգի խնդիրներով: Նրա մշակած սննդակարգի օրաբաժինը հիմնվում է սննդի ամենօրյա ընդունման հետևյալ կանոնների վրա. մինչև 3,5 ճարպի միավոր, սպիտակուցներ' 1,0 միավոր, ածխաջրեր'0,8 միավոր: Մեծ քանակությամբ սպիտակուցները (19 տոկոս՝ սովորական 12 –ի փոխարեն) ճարպային դիետայում բացատրվում է սպիտակուցի պարտադիր և բջիջների ամբողջական ձեւավորման մեջ անփոխարինելի դերով: Ածխաջրի ավելցուկը ժամանակի հետ վերածվում է ավելորդ քաշի, հենց դրա համար էլ օրական 50 գրամը բավարար է, այն էլ բացառապես ճարպերի վերամշակման համար: