ԱՄՆ-ի Այդահո նահանգի 22-ամյա բնակիչ Էթան Շլյուսլերը ծառի վրա՝ 9 մ բարձրության վրա, փոքրիկ խրճիթ է կառուցել, որին հասնելու համար երիտասարդը նախկինում օգտագործում էր սովորական աստիճան։
Սակայն, ինչպես նշում է Daily Mail-ը, Էթանը, հոգնելով ամեն օր 9 մետրը ոտքով բարձրանալուց, որոշել է յուրահատուկ վերելակ ստեղծել, որը կխնայեր նրա ժամանակը։
Արդյունքում հնարամիտ ամերիկացին ստեղծել է ինքնատիպ հեծանիվ-վերելակ, որը 9 մետրը հաղթահարում է ընդամենը 30 վայրկյանում։
Այժմ Էթանը պարզապես շարժում է հեծանվի ոտնակներն ու հայտնվում խրճիթի մոտ։ Հեծանիվ-վերելակի կառուցման գործընթացը տևել է 1 շաբաթ։