Tert.am-ը գրում է.
ԱՄՆ բնակիչ Թակեր Բլենդֆորդը հորինել է իր սեփական մահը՝ բրիտանացի ընկերուհու հետ չամուսնանալու համար, գրում է segodnya.ua-ն։
Մինչ հարսնացուն՝ Ալեքս Լանչեսթերը, պատրաստվել է հարսանիքին, նրան զանգահարել է ոմն մեկը, ներկայացել որպես Թակերի հայր և ասել, որ վերջինս մահացել է՝ նետվելով մեքենայի տակ։ Տղամարդու խոսքով՝ Թակերը վերջին օրերին խորը դեպրեսիայի մեջ է եղել։
Սակայն աղջիկը որոշել է զանգահարել Թակերի մայրիկին, ով նշել է, որ իր որդու հետ ամեն ինչ կարգին է։ Իսկ «հոր» անունից զանգահարել է հենց փեսացուն։ Թակերն այնքան է վախեցել հարսանիքից, որ որոշել է հորինել այդ տխուր պատմությունը և հեռանալ աղջկա կյանքից։ «Այն ամենը, ինչ ես անում էի, դա նրան սիրելն էր, իսկ այժմ ես վստահ չեմ, որ երբևէ կհավատամ որևէ մի տղամարդու»,- ասել է աղջիկը։
Շարունակությունը` այստեղ: