ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի բնակիչ Ջերի Գրեթզինգերը 50 տարի առաջ սկսել է նկարել երևակայական աշխարհի քարտեզը, որը գոյություն ունի միայն նրա մտքերում: Նա սկսել է պատկերել այն թղթի վրա՝ որպես մի սովորական գծագիր, ապա սկսած առաջին իսկ օրվանից՝ յուրաքանչյուր օր պատկերին ավելացրել է մի նոր նկար, հայտնում է Oddity Central-ը:
Աշխարհագրական այս գլուխգործոցը հայտնի է «Ջերիի քարտեզ» անվանումով: Ընդհանուր պատկերը զբաղեցնում է 610 քառ. մետր մակերես և դեռ շարունակում է մեծանալ:
Ինչպես պատմում է այս յուրօրինակ քարտեզի հեղինակը, նա պատրաստել է փոքր ուղղանկյուն հատվածներ, այնուհետև դրանք միացրել իրար:
Ջերի Գրեթզինգերն իր քարտեզի վրա պատկերել է երևակայական ավաններ, որոնք այնուհետ մեծացրել է՝ վերածելով քաղաքների, որոնցում տեղադրել է գետեր և կայարաններ: