Աշխարհի ամենամեծ քարանձավը շուտով մատչելի կլինի շրջագայությունների համար, հայտնում է HP-ն՝ ներկայացնելով ֆոտոշարք ապագա տուրիստական կենտրոնից:

Վիետնամի Սոն Դուն քարանձավը 5,5 մղոն երկարություն ունի, ինչպես նաև՝ ջունգլիներ ու գետ՝ իր տարածքում: Ավելին այնտեղ կարող է 40-հարկանի երկնաքեր տեղավորվել:

Քարանձավը հայտնաբերվել է 1991-ին, սակայն ուսումնասիրվել է 4 տարի առաջ ու անվանվել «Եդեմի պարտեզ»:

Նախատեսվում է, որ հաջորդ տարի մարդիկ կկարողանան առաջանալ քարանձավում 80 մետրով: Նրանք կհաղթահարեն մամուռների դաշտեր՝ կապիկների ու թռչող աղվեսների ընկերակցության ներքո: Եվ այդ ամենը կարժենա 3000 ԱՄՆ դոլար:

 

Լուսանկարները՝ այստեղ: