Շոգ եղանակներին մենք սկսում են խմել շատ ջուր: Թվում է, թե դա օգուտ կբերի մեր օրգանիզմին, սակայն չափից շատ հեղուկը նույնպես վնասում է այնպես, ինչպես նրա անբավարար լինելը:
Ջրային թունավորումը հիպերհիդրատացիայի ձևերից մեկն է, այսինքն ջրա-աղային փոխանակության խախտման պատճառով օրգանիզմում ջրի ավելցուկ է առաջանում: Այդպես լինում է, երբ օրգանիզմ է մտնում չափից շատ ջուր և դուրս է գալիս սահմավածից ավելի քիչ: Կարող են առաջանալ այտուցներ, այդ թվում' նաև ներքին օրգանների այտուցում:
Ջրային թունավորումն առավել հաճախ զարգանում է շոգ եղանակին: Խորհուրդ չի տրվում ջուրը կարճ ժամանակահատվածում խմել մեծ քանակությամբ: Մի քանի րոպեի ընթացքում չի կարելի 500 մլ-ից ավել ջուր խմել: Առողջ մարդու երիկամները ժամում կարող են հանել 1 լիտր ջուր, շոգին որոշ քանակությունն էլ դուրս է գալիս քրտինքի հետ:
Այսպիսով' շոգ եղանակին պետք է շատ ջուր խմել, որպեսզի օրգանիզմը չջրազրկվի, սակայն պետք է խմել ոչ մեծ քանակությամբ և ոչ շատ շատ հաճախ՝ հիպերհիդրադացիայից խուսափելու համար:
Լիլիթ Պետրոսյան