Այն մասին, որ օրեկան պետք է խմել նվազագույնս 1.5 լիտր ջուր, գիտեն բոլորը: Սակայն այդ կանոնին բոլորը չէ որ հետևում են: LADYNEWS.am-ն առաջարկում է ձեր սովորույթները կազմակերպել այնպես, որպեսզի ջուրը օգնի ձեր օրգանիզմին աշխատել, մաքրելով այն և նպաստելով նիհարելուն:
1. Մեկ բաժակ ջուր նախքան սնվելը: Խմեք մեկ բաժակ ջուր սնվելուց 20 րոպե առաջ: Այդպես դուք կնվազեցնեք ձեր ախորժակը և քիչ սնունդ կընդունեք:
2. Մի խմիր սառը ջուր: Գերապատվություն տվեք սենյակային ջերմաստիճան ունեցող ջրին: Համարվում է, որ օրգանիզմը ավելի շատ էներգիա է ծախսում սառը ջուրը տաքացնելու վրա, իսկ յուղոտ սնունդը պնդանում է և դժվարությամբ է ներծծվում ստամոքսի մեջ: Իրականում սառը ջուրը կարող է նպաստել ավել քաշ հավաքելուն: Այն նպաստում է, որ սնունդը ստամոքսում 20 րոպե քիչ է մնա, իսկ արդյունքում նորից սնվելու ցանկություն է առաջանում:
3. Լավ է մաքուր ջուրը: Եվրոպայում սեղանի վրա սովորաբար դրվում է մաքուր ջրով ջրաման, կամ այն մատուցում են հիմնական ուտեստից առաջ: Եթե դուք սնվում եք դրսում՝ խնդրեք մեկ բաժակ մաքուր ջուր: Այդպես դուք ոչ միայն օգուտ կբերեք ձեր առողջությանը, այլ նաև դրամապանակին, քանզի մաքուր ջուրն ավելի էժան է:
4. Ապակի' պլաստիկատի փոխարեն: Նախապատվություն տվեք ապակե տարրայում պահվող ջրին կամ խմեք եռացված ջուր: Պլաստիկե տարրաներում պահվող ջուրը վնասակար է առողջության համար բիսֆենոլի քիմիական միացման պատճառով: Բիսֆենոլը հատկապես ակտիվ է անցնում ջրի մեջ, երբ այն տաք է: Այն բացասաբար է ազդում սրտանոթային համակարգի վրա:
5.Անհամ ջուր: Եթե ձեզ դուր չի գալիս մաքուր ջրի համը, փորձեք փոքր-ինչ լավացնել այն ավելացնելով կիտրոնի կամ նարնջի թարմ հյութ:
6.Որքան ջուր: Հիշեք, որ խմելու չափաբաժինը տարբեր մարդկանց համար տարբեր է: Ավանդական 8 բաժակ ջուրը հարմար չէ միջին տարիքի կնոջ համար, ով շոգ եղանակին դուրս է եկել խանութներով շրջելու:
7.Ոչ գազով ջրին: Գազով ջուրը փքում է փորը և առաջացնում է գազեր: Որոշ հետազոտություններ ուղղակի կապ են տեսնում գազով ջրի և երիկամներում քարի առաջացման միջև:
Լիլիթ Պետրոսյան