Հոկտեմբերի 11-ին կլրանա Արտյոմ Այրումյանի եւ Արմինեի ամուսնության 1-ամյակը: Եվ միայն այսօր ջութակահարը որոշել է պատմել իր ընտրյալի, անձնական կյանքի մասին, ինչպես նաեւ հրապարակել հարսանեկան լուսանկարները, որոնք էլ ներկայացնում է BRAVO.am-ը:):
Երաժիշտն իր ապագա կնոջ հետ ծանոթացել է 2008 թվականին' Սոչիում, որտեղ մեկնել էին համերգային շրջագայության.“Մեծ համակրանք կար, բայց չհասցրինք մտերմանալ: Վերադարձանք Երեւան եւ շարունակեցինք շփումը: Ի դեպ, մեր առաջին ժամադրությունը տեղի է ունեցել Օպերայի շրջակայքում գտնվող սրճարաններից մեկում:)”:
Արտյոմ Այրումյանի սիրելին դասավանդում է Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում, նաեւ “Բերդ” պարային անսամբլի պարուհի է: Ջութակահարի խոսքով' կնոջ' արվեստի ոլորտում լինելը շատ է օգնել իրենց հարաբերությունների կայացման հարցում.“Ավելի հեշտ ենք հասկանում միմյանց: Կարծում եմ' այլ ոլորտից կին չէի կարող ունենալ”:
Շարունակությունն՝ այստեղ