Հուզմունքը մարդու համար սովորական ռեակցիա (հակազդեցություն) է բազմաթիվ կենսական հանգամանքներում. անսովոր իրավիճակներում, անծանոթ մարդկանց հետ հանդիպելիս, իշխանության ներկայացուցիչների կամ բարձրաստիճան պաշտոնյաների ներկայությամբ: Մարդը, ստանձնելով իր համար նոր մի դեր, անհանգստանում է' սպասելով իր հատկությունների գնահատականին շրջապատի կողմից, նոր ծանոթություն ստեղծելիս, ժամադրություն նշանակելիս, մերժում ստանալիս, սեռական մերձեցման պահին և այլն...
Համեստություն, ամաչկոտություն, անվստահություն... ինչպե՞ս հաղթահարել
Ըստ մի հետազոտության' հարցումների ենթարկված չափահաս մարդկանց 40 տոկոսն համարել է իրեն ամաչկոտ: Ավելորդ կամ հիվանդագին հուզմունքը, լարվածությունը շփվելիս այդ մարդիկ բնական են համարում, մինչդեռ մնացածները ոչ մի անհարմարություն կամ լարվածություն նշված պահերին չեն զգում:
Ընդհանրապես, թեթևակի հուզմունքը շփվելու ընթացքում լիովին նորմալ է: Այնուամենայնիվ, հասարակության մեջ գտնվելիս, օրինակ, խնջույքում ամաչկոտ մարդը հակված է մտածելու, որ հուզվում է միմիայն ինքը, թեև տարբեր աստիճանի հուզմունք տվյալ պահին զգում են երեկոյի բոլոր մասնակիցները: