Իրիս վան Հերպեն, ով հայտնի է Բյորկի և Լեդի Գագայի բեմական հագուստի գաղափարներով, երիտասարդ դիզայներ Ջոլանոմ վան դե Վիլեմի հետ համատեղ ստեղծել են մագնիսներով շրջազգեստներ:
Հոլանդացի դիզայներները խոստովանել են, որ յուրաքանչյուր մագնիսներով շրջազգեստի ստեղծման համար պահանջվել է 3 շաբաթվա աշխատանք: Բացի մագնիսներով շրջազգեստից, հավաքածուում ներկայացված են շրջազգեստներ երկաթե կտորներից և խեժից:
Ջոլան վան դեր Վիլը հայտնել է, որ հենց բնությունն է ներշնչել իրեն ստեղծել նման անսովոր հավաքածու, որտեղ հագուստը և ձգում է, և միաժամանակ վանում: