Հանրությանն են ներկայացվել Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ Երկրորդի փոքր տարիքի լուսանկարները՝ արքայազն Ջորջի ծննդյան առիթով: The Daily Mail-ի հրապարակած լուսանկարներում թագուհին ձի է քշում, քնած է իր բարուրում և ժպտում է խցիկի առաջ։
Լուսանկարներն ապացուցում են, որ թագուհին դեռ փոքր տարիքից ձի քշել է սովորել:
Լուսանկարները շուտով հրապարակվելու են նոր թագավորական հավաքածուում, որը պատրաստվել է հատուկ արքայազն Ջորջի ծնվելու առիթով: Սկսած Վիկտորյա թագուհուց մինչև նորածին Ջորջը, գիրքը ներկայացնում է թագավորների և թագուհիների յոթ սերունդ: Լուսանկարները թագավորական արխիվից են կամ թագավորական ընտանիքի անդամների անձնական հավաքածուներից:
Գրքի լույս տեսնելու հետ մեկտեղ, առաջիկա օրերին հրապարակվելու են նաև արքայազն Ջորջի պաշտոնական նկարները: