Դերասանուհի Մերի Մակարյանը, որը վերջերս ԱՄՆ-ում լույս աշխարհ է բերել դստերը, առաջին անգամ լուսանկարներ է հրապարակել նրա հետ։

Դերասանուհին Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է ընդամենը 24 ժամ, ինչից հետո անհետանում է) ընտանեկան կադրեր է հրապարակել, որոնցում պատկերված է դստեր ու ամուսնու հետ։ Մեկնաբանություններում դերասանուհին հայտնել է, որ դուստրն արդեն 40 օրական է։ «Մենք 40 օրեկան ենք»,- այս գրությամբ է ուղեկցվում լուսանկարը։