Բաղադրություն

3 հ. եփած կարտոֆիլ
2 հ. եփած գազար
4 հ. եփած ձու
1-2 հ. հալած պանիր
200 գ ծովախեցգետնի ձողիկներ
աղ, պղպեղ, մայոնեզ

Պատրաստման եղանակ

Կարտոֆիլն անցկացնել քերիչով, գազարը նույնպես: Ձվերի սպիտակուցներն առանձնացնել դեղնուցներից, առանձին անցկացնել քերիչով: Հալած պանիրները սառեցնել և նույնպես անցկացնել քերիչով: Ծովախեցգետնի ձողիկները մանր կտրտել: Աղցանը շարում ենք շերտերով. կարտոֆիլ, ծովախեցգետին, ձվի սպիտակուց, գազար, հալած պանիր, դեղնուց: Յուրաքանչյուր շերտի վրա աղ, պղպեղ և մայոնեզ անում: