Մարմնի երևացող հատվածներում բնածին նշանները մարդկանց արտաքինին որոշակի յուրահատկություն են տալիս։ Նույն երևույթն առկա է նաև կենդանական աշխարհում։
Բրիտանական Daily Mail պարբերականն ուշագրավ ֆոտոշարքի տեսքով ներկայացրել է յուրահատուկ նշաններով ծնված շների, կատուների, միջատների, խոզերի ու այլ կենդանիների, որոնց տեսնելիս պարզապես անհնար է չժպտալ։
Ներկայացվածների շարքում առավել ուշագրավ են նացիստների առաջնորդ Ադոլֆ Հիտլերի նմանակ կատուն, որն ունի ֆյուրերի հանրահայտ բեղերն ու թեք սանրվածքը, լեգենդար հետախույզ Էրքյուլ Պուարոյի նմանակ կատուն ու 2 շները, ինչպես նաև փոքրիկ փիսիկը, որի մեջքի կենտրոնական հատվածում անգլերեն գրված է cat (կատու)։