Բռնցքամարտիկ Շաննոն Բրիգսը հայտարարել է, որ մենամարտ կանցկացնի աշխարհի նախկին անվիճելի չեմպիոն Մայք Թայսոնի հետ: Ավելի վաղ 53-ամյա Թայսոնը հայտարարել էր բարեգործության նպատակով սպորտ վերադառնալու մտադրության մասին: «Ես պարզապես խոսեցի Մայքի հետ: Ամեն ինչ հաստատված է։ մենք՝ ես և Մայքը, պատրաստվում ենք դա անել: Մենք թույլ կտանք, որ մեր բռունցքները խոսեն», - ասել է 48-ամյա Բրիգսը։