Ամերիկացի դերասանուհի Մերիլին Մոնրոյի՝ մոտ 60 տարվա վաղեմության, սակայն մինչ օրս չհրապարակված լուսանկարները հանվել են աճուրդի, հայտնում է Yahoo News-ը:
Դրանք վերաբերում են 1954-ին Կորեա կատարած Մոնրոյի այցին, որի ժամանակ նա պետք է բարձրացներ ամերիկացի զինվորների մարտական ոգին:
Այն ժամանակ Մոնրոն 4 օրում 10 համերգ էր տվել ավելի քան 100 հազար զինվորների համար: Հայտնի համերգային շրջագայության անհայտ լուսանկարների հեղինակը ոմն ռազմական լուսանկարիչ է: Օգոստոսի 10-ին դրանք վաճառքի կհանվեն Դալասի Heritage Auctions-ում:
Լուսանկարները` այստեղ: