Գարունը մեզ մղում է ավելի մեծ ու կտրուկ քայլերի' մեր կազմվածքը շտկելու, տեսքը թարմացնելու, թերությունները վերացնելու ուղղությամբ: Եթե դուք որոշել եք հրաժարվել վերելակից և օգտվել միայն սանդուղքներից, որպեսզի այրեք ավելորդ կալորիաները, ապա հետևեք նաև մի քանի օգտակար խորհուրդների…
Ռոուհեմփթոնի համալսարանի փորձագետները, օրինակ, այս կապակցությամբ նշում են, որ պետք է բարձրանալ միայն մեկ աստիճան մեկ քայլի ընթացքում. չի կարելի մի քայլով միանգամից մի քանի աստիճան բարձրանալ: Մասնագետները նաև հաշվարկել են, որ եթե շաբաթական 5 անգամ հաղթահարեք 5աստիճանի թռիչքը, դա կօգնի ձեզ այրել մոտ 320 կալորիա: Իսկ եթե դուք իջնում եք աստիճաններով մեկ առ մեկ,ապա օրական կորցնում եք 206 կալորիա:
Ի դեպ, ավելի վաղ գիտնականները հաստատել էին , որ մինչև նախաճաշն արված վարժությունները այրում են 20% ավել կալորիա: