Փորձելով արագորեն ազատվել ավելորդ կիլոգրամներից՝ մենք այնպես ենք սահմանափակում օրվա սննդակարգը, որ չենք բավարարում նույնիսկ հիմնական փոխանակման մակարդակը: Հասկանալով, որ սկսվել են "սև օրերը"՝ մեր օրգանիզմն անցում է "էներգախնայողության" ռեժիմին: Այսինքն՝ որպես պաշար ավելի շատ կալորիաներ է հավաքում՝ սեփական կարիքների համար: Եվ վերջ, մեր քաշը նույնն է, իսկ երբեմն նույնիսկ ավելանում է: Այստեղից պարադոքս՝ ուտում ենք քիչ, սակայն չենք նիհարում, դեռ մի բան էլ գիրանում ենք: Եվ ինչքան քիչ է սննդակարգի կալորիականությունը, այնքան վատ է կատարվում նյութափոխանակությունը:
Գոյություն ունեն մի քանի պարզ, սակայն նյութափոխանակությունը կարգավորող բավականին արդյունավետ միջոցներ, որոնք օրգանիզմին թույլ են տալիս նոր ուժերով պայքարել ավելորդ կիլոգրամների դեմ:
1. Սկսե՛ք լիարժեք սնվել: Իհարկե, պետք է չէ սկսել գրամներից հետո կիլոգրամներով ուտել, սակայն, ամեն դեպքում, ցանկացած սնունդ արագացնում է նյութափոխանակությունը: Ձեր կողմից օգտագործվող սննդարար նյութերի վերամշակաման համար օգտագործվում է օրական այրվող կալորիաների մոտ տասը տոկոսը: Պատահական չէ, որ դիետաների մեծ մասի հիմքում ընկած է օրական չորսանգամյա կամ հինգանգամյա սննդի ընդունումը (իհարկե, փոքր չափաբաժիններով):
2. Սովորե՛ք շարժվել: Ցանկացած ֆիզիկական ակտիվություն (քայլք, լող, պարեր) ակտիվացնում են ճարպերի այրումը: Նախընտրելի են ուժային վարժությունները, որոնք նպաստում են մկանային հյուսվածքների աճին:
3. Մերսում արե՛ք: Մերսման ցանկացած տեսակ (հակացելյուլիտային, սպորտային, վակումային, նույնիսկ տան պայմաններում ինքնամերսում) հիանալիորեն ակտիվացնում է արյան շրջանառությունը, լիմֆոդրենաժը, ինչը զգալիորեն արագացնում է նյութափոխանակությունը:
4. Այցելե՛ք շոգեբաղնիք: Շոգոբաղնիքը խթանում է բջջային ակտիվությունը, ապահովում է մաշկի ազատ շնչառություն՝ ջերմացնելով մարմինն ու բացելով ծակոտիները, բջիջներում բարձրացնում է շրջանառությունն ու ակտիվացնում է նյութափոխանակությունը: Բացի այդ, կարել է կոնտրաստային ցնցուղ ընդունել՝ 5-10 րոպե տաք և հաջորդիվ սառը ցնցուղ: Սա նույնպես կարագացնի նյութափոխանակությունը:
5. Շատ ջուր խմե՛ք: Ջուրը մարդու օրգանիզմում նյութափոխանակության գործընթացի կարևորագույն բաղադրիչներից է: Ջուրը զսպում է ախորժակն ու թույլ է տալիս նյութափոխանակության մեջ ընդգրկել ճարպային նստվածքները: Ջրի պակասի դեպքում լյարդի հիմնական գործառույթը դառնում է օրգանիզմում հեղուկի պաշարները վերականգնելը, այլ ոչ թե ճարպերն այրելը:
6. Հագեցե՛ք քնից: Խորը քունը նպաստում է ուղեղի բջիջների նորացմանը, օրգանիզմում աճի հորմոնի արտադրությանը, ինչն արագացնում է նյութափոխանակությունը և հատևաբար այրում է կալորիաներն ու բերում է քաշի նվազման:
7. Շատ զբոսնե՛ք: Արևային լույսն ու մաքուր օդը բարձրացնում են մարդու ակտիվությունը, արագացնում են նյութափոխանակությունն ու կարգավորում են պաշտպանիչ ուժերի աշխատանքը:
8. Ընկերացե՛ք արոմաթերապիայի հետ: Օրինակ՝ գիհի եթերային յուղն օգնում է ազատվել մկանային ցավերից, լայնացնում է արյունատար անոթները՝ այսպիսով լավացնելով արյան շրջանառությունն ու արագացնելով նյութափոխանակությունը: Այն կարելի է ավելացնել մերսման քսուկի մեջ կամ պարզապես շնչել:
9. Եղե՛ք լավատես: Սթրեսն ազատում է ճարպաթթուները, որոնք բաժանվում են արյունատար համակարգում և վերածվում ճարպային նստվածքների: Ծանր օրվանից հետո տաք լոգանք ընդունեք, ինքնամերսում արե՛ք կամ յոգայով զբաղվե՛ք:
10. Հաճախ սբաղվե՛ք սեքսով: Սեքսն արագացնում է նյութափոխանակությունը, քանի որ օրգազմի ժամանակ արյունը հագենում է թթվածնով, լավանում է հյուսվածների սնուցումը, հետևաբար՝ արագանում է նյութափոխանակությունը: