Այս տարվա Նոր Ալիքն արդեն պատմություն է, իսկ մրցույթում Հայաստանը ներկայացնող երգչուհի Մաշա Մնջոյանն և հայկական պատվիրակությունն արդեն վերադարձել են Հայաստան: Այսօր ասուլիսի ժամանակ երգչուհի Մաշա Մնջոյանը, երգահան Հայկոն, Արմենի հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը և երաժշտական պրոդյուսեր Իրինա Վարդանյանը լրագրողների հետ կիսվեցին մրցույթի մանրամասներով և տպավորություններով:

Իր ելույթների մասին ArmStar.am-ի հետ զրույցում Մաշան նշեց. «Ճիշտ է, միշտ մրցույթներում կարելի է երգել ավելի լավ, քան դու ուզում ես, բնականաբար հուզմունքը որոշ չափով խանգարում է, բայց եթե անկեղծ լինեմ, կարող եմ ասել, որ լավ ելույթ ունեցա»: Մաշայի համար երեք մրցութային օրերն էլ պատասխանատու էին, ինչպես նա է հիշում. «Առաջին օրվա ելույթից հետո, արդեն մտածում էի երկրորդ օրվա մասին, երկրորդ օրվա ելույթից հետո մտածում էի հաջորդ օրվա մասին: Իսկ արդեն երրորդ օրից հետո, ես մտածելու ոչինչ չունեի»:

 

Շարունակությունը՝ այստեղ: