Այս տարվա “Նոր ալիք”-ն արդեն պատմություն է, մրցույթում Հայաստանը ներկայացնող Մերի Մնջոյանն էլ վերադարձել է հայրենիք: Երգչուհին BRAVO.am-ին պատմել է, որ ծովափնյա Յուրմալա քաղաքում ամեն ինչ շատ ուրախ ու առանց ավելորդ լարվածության է անցել:

“Մրցութային օրերից տասն օր առաջ մենք սկսել էինք փորձերն ու մոռացել, որ առջեւում մեզ մրցակցություն է սպասվում:): Այնպիսի տպավորություն էր, ասես' եկել ենք մեծ ու շքեղ համերգի պատրաստվելու”,-մեզ հետ զրույցում նշել է նա: