Սպիտակուցային մաքրող դիմակ: Վերցրեք ձվի մեկ հում սպիտակուց, ավելացրեք 1 ճաշի գդալ շաքար և հարեք մինչև լուծվի: Պատրաստված դիմակը քսեք դեմքին ու թողեք մինչև ամբողջությամբ չորանա: Հետո վրայից քսեք դիմակի մնացած մասն ու մատներով և ձեռքի ափերով ինտենսիվ թափահարեք ամբողջ դեմքի մակերեսը: Այդպիսի հարվածների ժամանակ Ձեր մատների և դեմքի մաշկի միջև առաջանում է կպչուն զանգված, որը ծակոտիների ողջ պարունակությունը դուս է քաշում: Շարունակեք այս գործողությունն այնքան ժամանակ, մինչև Ձեր ձեռքերը չդադարեն կպչել մաշկին:
Վերջում լվացվեք սառը ջրով, դեմքին քսեք խոանվեցնող քսուք: Սև կետերից ազատվելու համար այս դիմակը խորհուրդ է տրվում կիրառել շաբաթական 1-2 անգամ: Եթե Ձեր մաշկը չոր է, այն քսեք միայն սև կետերի շրջանում' T-աձև զոնայում: Շատ յուղոտ մաշկի դեպում դիմակը կարելի է քսել ողջ դեմքին:
Ձվի սպիտակուցով և հալվեով դիմակ: Մեկ հում ձվի սպիտակուցին խառնեք 2 թեյի գդալ կիտրոնի և նույնքան հալվեի (алоэ) տերևներից քամված հյութ: Լավ խառնեք կամ հարիչով հարեք, ստացված խյուսի կեսը քսեք մաքուր մաշկի այն հատվածներին, որտեղ կան սև կետեր: Երբ դիմակն ամբողջովին չորանա, վրայից քսեք մնացած մասը: 10-15 րոպե հետո լվացվեք սառը ջրով:
Սպիտակ կավից պատրաստված դիմակ: Սև կետերը մաքրելու համար շատ արդյունավետ է սպիտակ կավից պատրաստված դիմակը: Բացեք կավի փոշին ջրով: Պիտի ստացվի մածուցիկ ու միատարր զանգված: Այն քսեք դեմքին և թողեք 10-12 րոպե: