1. Սխալ կծվածք

Սխալ կծվածքը կարող է ատամների մաշման պատճառ դառնալ: Վերցրեք հայելի, բացեք բերանը, ատամները սեղմեք իրար ու նայեք: Եթե վերին ու ստորին ատամնաշարերը կիպ հպվում են և վերին ատամների շարքը մեկ մմ-ով ծածկում է ստորինը, ապա դուք ունեք իդեալական կծվածք:

Պաթոլոգիական կծվածքներ

1. Չափազանց մեծ, առաջ ուղղված ստորին ծնոտ
2. Վերին ծնոտի չափերի մեծացում
3. Ստորին ծնոտի թերզարգացում

Սխալ կծվածքի դեպքում ատամների ծանրաբեռնվածությունը դառնում է անհավասարաչափ և որպես հետևանք որոշ ատամների ծանրաբեռնվածությունը որոշ ատամների վրա մեծանում է և հանգեցնում նրանց ծերացման:

Ինչ անել
Դիմել բժիշկ-օրթոդոնտի և ուղղել կծվածքը, օրինակ բրեկետների միջոցով:

2. Բրուկսիզմ

Ատամների ծերացման պատճառ կարող է լինել բրուկսիզմը: Բրուկսիզմը քնած ժամանակ ատամները կրճտացնելն է, որն առաջանում է ծամիչ մկանների սպազմի հետևանքով:

Ինչ անել
Քնել հատուկ կապան բերանում, որը խանխարգելում է ատամների ծերացումը:

3. Ատամների մասնակի բացակայություն

Ընկած կամ հեռացված ատամները կարող են պատճառ դառնալ մնացած ատամների մաշման համար:

Ինչ անել
Կատարել պրոտեզավորում նորմալ ծանրաբեռնվածության վերականգնման համար