1. Միգրեն' շատ ուժեղ ցավ գլխի մի մասում
Միգրենի պատճառ է դառնում եռորյակ նյարդի նեյրոնների գրգռվածությունը: Եռորյակ նյարդը շատ զգայուն է, այդ պատճառով միգրենից առաջ մարդը սկսում է ավելի սուր զգալ հոտերը, ավելի լավ տեսնել և լսել: Իսկ միգրենի սրացման ժամանակ դրանք դառնում են պարզապես անտանելի. Մարդը առանձնանում է մութ սենայկում, խուսափում է բարձր ձայներից և պառկած է փակ աչքերով:
Ի՞նչ անել
1. Մի ընդունեք սպազմալիտիկ միջոցներ, նրանք չեն ազատի միգրենից:
2. Տրիպտանները կօգնեն կանգնեցնել նոպան, բայց դրանք անհրաժեշտ է ընդունել նոպայի հենց սկզբում:
3. Հրաժարվեք կարմիր գինուց, ապխտած մթերքից, հին պանրից և շոկոլադից: Նրանք պարունակում են միգրեն հրահրող նյութեր:
2. Լարվածության գլխացավ, երբ ցավում է ամբողջ գլուխը
Լարվածության գլխացավն առավել հաճախ առաջանում է մարդու մշտական սխալ դիրքից (օրինակ'համակարգչի առաջ աշխատելը).
Երկար ժամանակ անշարժ դիրքում մնալը հանգեցնում է նրան, որ վզի, քունքերի և ճակատի մկանները գտնվում են մշտական սպազմի մեջ: Դա նպաստում է դեպի գանգի խոռոչ երակային արյան և երակային արյան շրջանառության խանգարման, և դրա հետևանքն է դառնում լարվածության գլխացավը, որը կարող է դառնալ մշտական:
Ի՞նչ անել
1. Ընդունեք դեղամիջոց' ասպիրին, իբուպրոֆեն:
2. Ուշադրություն դարձրեք, թե ինչպես եք նստած աշխատասեղանի առաջ: Նստեք ուղիղ, մարմնի կազմած բոլոր անկյունները պետք է լինեն ուղիղ, ուսերը բարձրացված չլինեն:
3. Մշտական գլխացավի ժամանակ դիմեք բժիշկի, նա կնշանակի հակադեպրեսանտներ:
3. Տեղային գլխացավ' ամենացավոտ տեսակը
Արտահայտվում է աչքի, քունքի շրջանում միակողմանի խորը սուր ցավով և կարող է ուղեկցվել արցունքների առատ արտադրությամբ:
Ի՞նչ անել
1. Տրիպտանները տեղային գլխացավերի բուժման ամենաարդյունավետ միջոցներն են:
2. Տեղային գլխացավի նոպան կկանգնեցնի նաև թթվածնային ինհալացիան: