Օրեր առաջ շվեյցարական գեղատեսիլ Ցյուրիխ քաղաքում տեղի է ունեցել աշխարհահռչակ երգչուհի Թինա Թըրների ու նրա սիրեցյալի՝ Էրվին Բախի պսակադրության արարողությունը։
Ինչպես նշում է Tatler-ը, 73-ամյա երգչուհու պսակադրության առաջին լուսանկարները հրապարակվել են Hello ամսագրում։ Հարսը կրել է ոչ ավանդական հարսանեկան զգեստ՝ սև ու կանաչ երանգներով։ Զգեստի հեղինակը Ջորջո Արմանին է։
Գեղեցիկ միջոցառումը կազմակերպվել է լճի ափին. վայրն ավելի ռոմանտիկ դարձնելու համար այն զարդարվել է 70 հազար վարդերով, ճեփ-ճերմակ վարագույրներով ու ծաղիկների թերթերից հյուսված գորգով։
Պսակադրության արարողությանը ներկա է գտնվել 120 հյուր։ Թըրներն ու Բախը միասին են արդեն 27 տարի։