Daily Mail-ը հրապարակել է աշխարհահռչակ Մերլին Մոնրոյի նախկինում արված լուսանկարներ, որոնցում դերասանուհին հղի է դերասան Իվ Մոնթանից:

Ինչպես հայտնի է դարձել, լուսանկարները երկար ժամանակ պահվել են դերասանուհու ընկերուհու մոտ: 2016 թվականի նոյեմբերին դրանք աճուրդի են հանվել և վաճառվել 2240 դոլարով: «Մոնրոն իր հղիությունը գաղտնի է պահել, մինչև հիվանդանոց այցելության ժամանակ երեխային կորցնելը», - նշել է լուսանկարների նոր սեփականատերը: