Google Glass սմարթակնոցով արված առաջին լուսանկարներն են հրապարակվել ինտերնետում, հայտնում է Guardian-ը:

Դրանք հեղինակել է գիտաֆանտաստիկ վեպերի հեղինակ Ուիլիամ Գիբսոնը: Twitter-ում նկարածին կից նա գրել է նաև, որ դա շատ հետաքրքիր փորձառություն էր:

Առանց ձեռքերի լուսանկար անելը պետք է որ նիրվանա լինի, արձանագրում է աղբյուրը: