Բրիտանացի գրող Ջոան Ռոուլինգի՝ Հարի Փոթերի արկածների մասին զրուցավեպի հեղինակի ստեղծագործության միլիոնավոր երկրպագուներ ստացել են այն հարցի պատասխանը, թե ինչ տեսք ունի հասակ առած հերոսը: Համացանցում տարածվել են «Հարի Փոթերը և Անիծված զավակը» նոր բեմադրության զգեստներով դերասանների լուսանկարները, բեմադրություն , որի նախնական դիտումը նախատեսված Է հունիսի 7-ին Լոնդոնի «Փալաս» թատրոնում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

 

Ներկայացման հիմքում, որի պրեմիերան նախատեսված Է հուլիսի 30-ին, ընկած է նոր պատմությունը, որն ստեղծվել է Ռոուլինգի, գրող Ջեկ Թոռնի եւ բեմադրող ռեժիսոր Ջոն Թիֆանիի համատեղ ջանքերով: Դրանում պատմվում է իրադարձությունների մասին, որոնք տեղի են ունենում այն դեպքերից 19 տարի հետո, որոնք նկարագրված են «Հարի Փոթերը եւ Մահվան պարգեւները» վերջին գրքում: Գլխավոր հերոսն անցած տարիներին դարձել է երեք երեխաների հայր եւ աշխատում Է մոգության նախարարությունում:

 

Ներկայացման կայքում հրապարակված լուսանկարներում Հարի Փոթերը, նրա դերը կատարում Է դերասան Ջեյմի Փարքերը, հայտնվում է ընտանիքի՝ կնոջ՝ Ջինիի (դերասանուհի Փոպի Միլլեր) եւ կրտսեր որդու՝ Ալբուս Սեւերուսի (Սեմ Քլեմետ) շրջապատում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: