Սերիալային դերասանուհի Տաթև Սարգսյանի և Ռաֆայել Երանոսյանի անձնական կյանքը դեռևս մնում է հանրության քննարկման կենտրոնում: Նրանց հարաբերությունների մասին esyes.am-ի անդրադարձից հետո Տաթևին շարունակում են հարցնել' ճի՞շտ է, որ պատրաստվում է ամուսնանալ Ռաֆոյի հետ, թեև նյութի վերնագիրը ոչ հաստատական էր, ոչ էլ Ռաֆոն պնդել էր, թե իր սիրտն զբաղված է:
Տաթևի խոսքերով' նման խոսակցությունները դուր չեն գալիս նաև այն մարդուն, ով այժմ իր կողքին է, ում մասին, սակայն, խոսել չի ցանկանում: «Իմ անձնական կյանքն ունեմ և առհասարակ չեմ սիրում անձնականիս մասին խոսել»: Ըստ նրա' իր կողքի անձնավորությունը նորմալ է վերաբերում իր և Ռաֆոյի ընկերությանը: «Կարծում ենք, մենք այնպիսի դարում չենք ապրում, որ եթե աղջիկն ընկեր է ունենում, չի կարող շփվել իր մյուս տղա ընկերների հետ»,- ավելացրեց Տաթևը:
Նրա պնդմամբ' ինքն ու Ռաֆոն միայն լավ ընկերներ են: «Մեր միջև ոչինչ չկա, մեկ տարուց ավելի է' ճանաչում ենք միմյանց: Գուցե շատ միջոցառումների միասին ենք ներկայանում, բայց դա ոչինչ չի նշանակում. պարզապես ընկերական առողջ հարաբերություններ ունենք,- նշեց Տաթևն ու հավելեց,- մենք նաև նույն հեռուստաընկերությունում ենք աշխատում, ես նայել եմ նաև Ռաֆոյի բոլոր ներկայացումները և կարծում եմ' նրանից սովորելու շատ բան ունեմ»:
Սերիալային դերասանուհու հավաստմամբ' Ռաֆոն իրեն օգնում է ազատվել նաև վատ տրամադրությունից: «Վատ էմոցիաներ ունենալու պարագայում Ռաֆոն օգնում է ինձ և հոգեբանորեն դրական լիցքեր եմ ստանում նրանից. նրա հետ շփվելը այլ աշխարհ է»,- ասաց զրուցակիցս, ում խոսքերով' Ռաֆոն ծանոթ է նաև իր ընտանիքի անդամների հետ:
Տաթևն այս պահին վայելում է հանգիստը, իսկ սերիալային փոքրիկ առաջարկը, ըստ նրա, առաջիկայում գուցե իրագործվի:
Ներկայացրեց Արևիկ Իսաջանյանը