Երեկ համացանցում հայտնվեց հերթական շոուբիզնեսյան բացասական հրապարակումը, որն այս անգամ կրկին վերաբերում էր դերասանուհի Տաթև Սարգսյանին: «Երբ մարդը ցուցադրելու ուրիշ բան չի ունենում, վերջին հույսը մարմինն է» վերնագիրը կրող հրապարակման հեղինակը նշում էր, որ դերասանուհու Instagram-ի լուսանկարներից պարզ է դառնում, որ նա ուրիշ ոչինչ չունի ցուցադրելու, բացի մարմնից: Տվյալ հրապարակման հեղինակի կարծիքով' Տաթևը նման կերպ փորձում է սեփական անձի դեմ քննադատությունների հաշվին ինքնահաստատվել:
Տվյալ հրապարակման վերաբերյալ մեկնաբանություն ստանալու նպատակով Asekose.am-ը կապ հաստատեց Տաթև Սարգսյանի հետ, ով մեզ հետ զրույցում նշեց հետևյալը.
«Վերջին շրջանում նման վերնագրերով բազմաթիվ հրապարակումներ են եղել, որոնց ես անդրադարձել եմ: Իմ մտերիմներից, ընկերներից և գործընկերներից շատ եմ լսել, որ ընդհանրապես կարիք չկա այդ ամենը վերլուծել, փորձել հասկանալ, թե ինչու են մարդիկ փորձում նման կերպ գումար աշխատել: Ես որոշել եմ այլևս նման հրապարակումներին չանդրադառնալ և չմեկնաբանել դրանք»:
Մեր այն հարցին' արդյո՞ք իր կարծիքով վերջին շրջանում համացանցում պարբերաբար հայտնվող նմանատիպ բոլոր հրապարակումները պատվիրված են ինչ-որ անձի կողմից, Տաթևը նշեց.
«Ես չեմ ուզում դրա վերաբերյալ ուղեղս ծանրաբեռնել: Երբևէ չի կարող լինել այնպես, որ իմ տրամադրությունը կամ հոգեվիճակը, աշխատասիրությունը կամ այլ բաներ փոխվեն նմանատիպ նյութերի պատճառով»:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։